Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն

Անպտղության բուժում

Անպտղության բուժում

Անպտղության բուժումը հիվանդների մոտ շատ հաճախ առաջացնում է դեպրեսիայի, մեղքի և տանջող զգացմունքներ: Անյուամենայնիվ, արդեն այօր բժիշկները տիրապետում են անպտղության բուժման այնպիսի մեթոդների, որոնք հղիանալու և անպտղության լիակատար բուժման մեծ հնարավորություն են տալիս: Դեպքերի մեծամասնությունում որակավորված ռեպրոդուկտոլոգները կարող են գնահատել անպտղություն առաջացրած գործոնները և նշանակել անպտղության բուժման համապատասխան մեթոդներ: Ժամանակին անպտղության բուժում սկսած հիվանդների մեծամասնությանը հաջողվում է հղիանալ:

 

Կանացի անպտղության բուժում

 

Փող-պերիտոնալ անպտղություն

Փողերի անանցանելիությունը կարելի է վերացնել լապարոսկոպիկ վիրահատության միջոցով, որն իրենից ններկայացնում է միկրովիրաբուժական միջամտություն: Նախկինում գինեկոլոգիական վիրահատություններից շատերն անց էին կացվում խոռոչի մեծ վիրահատության միջոցով (լապարոտոմիա): Լապարոսկոպիկ վիրահատության բարդությունների հավանականությունը բավականին ցածր է, իսկ հիվանդները վերականգնվում են ավելի արագ: Անպտղության բուժումը հնարավոր է իրականացնել նաև ԱՄԲ միջոցով: ԱՄԲ-ն ի տարբերություն վիրահատության բուժման ավելի նախընտրելի մեթոդ է փողերի ծանր վնասվածքի կամ լապարոսկոպիայի անհաջողության դեպքում:

 

Էնդոկրին անպտղություն

Բուժման առաջին փուլում վերականգնվում են էնդոկրին համակարգի օրագնների գործառույթները: Երկրորդ փուլում կերառվում են ֆոլիկուլի հասունացումը խթանող դեղամիջոցներ, իսկ հետո՝ օվուլյացիան խթանող դեղամիջոցներ:

 

Էնդոմետրիոզ

Էնդոմետրիոզը սովորաբար բուժում են դեղորայքային թերապիայի կամ էլ սահմանափակ վիրաբուժական միջամտության միջոցով: Էնդոմետրիոզի կոնսերվատիվ կամ վիրաբուժական մեթոդներով բուժման արդյունավետության դեպքում ցուցված է ԱՄԲ:

 

Արգանդի պաթոլոգիա

Արգանդի խոռոչի անպտղության բուժման հիմնական մեթոդն այսօր հիստերոսկոպիան է հանդիսանում: Հիստերոսկոպիայի 2 տեսակ կա՝ ախտորոշիչ կամ "օֆիսային", որն օգնում է կատարել ախտորոշում, և վիրաբուժական:

 

Իմունոլոգիական անպտղություն

Իմունային համակարգը շատ կարևոր դեր է խաղում ողջ կյանքի ընթացքում առողջության պահպանման հարցում՝ պաշտպանելով օրգանիզմը վարակներից: Այն վերացնում է օտարածին բջիջները, բակտերիաները, վարակները՝ դրանց որակելով որպես “թշնամիներ”:

 

Իմունոլոգիական անպտղության բուժման մեթոդները գտնվում են փորձարկման փուլում: Այսպիսի բուժման հիմնական ձևը մոր օրգանիզմի զգայունության մեծացումն է հայրական գեների նկատմամբ մինչև հղիանալը լիմֆոցիտների ներարկման միջոցով:

 

Անհայտ ծագման անպտղություն

 Անբացատրելի անպտղությամբ հիվանդների համար գոյություն ունեն բուժման հետևյալ հինգ տարբերակները՝

 

  1. սպասման ռազմավարություն (չձեռնարկել որևէ բուժում և շարունակել բնական ճանապարհով բեղմնավորման փորձերը),
  2. արհեստական սերմնավորում (ԱՍ),
  3. օվուլյացիայի խթանում կլոմիֆեն ցիտրատով (առանց որևէ մեկի աջակցության կամ ներարգանդային բեղմնավորման հետ համատեղ) (ԿՑ/ՆԱԲ)
  4. գոնադոտրոպիններով օվուլյացիա (HMG կամ FSH դեղամիջոցներով) ներարգանդային բեղմնավորման հետ համատեղ (HMG/FSH/ՆԱԲ),
  5. արտամարմնային բեղմնավորրում (ԱՄԲ) և միկրոմանիպուլյացիա սերմնաբջիջներով (ԻՔՍԻ) անոթում սաղմի թաղանթի արհեստական պատռման (օժանդակ հետչինգ) հետ համատեղ:

 

Տղամարդու անպտղության բուժում

 

Տղամարդու անպտղության բուժումը ներառում է հորմոնալ թերապիա սերմնաբջիջների հասունացման բարելավման համար, հակաբիոտիկներով թերապիա, վարիկոցելեի վիարբուժություն, հատուկ մշակված սերմի ներարկում կնոջ արգանդ, արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) և անպտղության բուժման այլ վերարտադրողական տեխնոլոգիաներ:

 

Պատճառները տարբեր են՝ սկսած վերարտադրողական օրգաննեի զարգացման խանգարումներից մինչև շրջակա միջավայրի ազդեցությունը: Ժամանակակից բժշկության հնարավորությունները թույլ են տալիս դեպքերի մեծամասնությունում բացահայտել պատճառները, որն էլ հնարավորություն է տալիս ընտրելու անպտղության բուժման ամենաօպտիմալ մեթոդը: Անպտղության բուժման համար լայնորեն կիրառվում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները՝ թույլ տալով հղիանալ այն դեպքերում, երբ անպտղության բուժման մնացած մեթոդներն անարդյունք են:

 

Անպտղության բուժման մեթոդները՝

 

 

Մենք հիվանդներին վերաբերվում ենք որպես հավասար գործընկերների: Մենք մանրամասնորեն աշխատում ենք յուրաքանչյուր ամուսնական զույգի հետ, որպեսզի պարզենք իրենց դեպքում ամենաօպտիմալ բուժման մեթոդը ինչպես բժշկական տեսակնյունից, այնպես էլ հաշվի առնելով ֆինանսական, սոցիալական, կրոնական և էթիկայի գործոնները:

 

Վիտրոմեդ

վերարտադրողական առողջության կենտրոն


Հարցերի դեպքում կարող եք զանգահարել`

+(374 10) 65-34-34, +(37 410) 65-43-43 հեռախոսահամարներով

կամ պարզապես ուղարկել հաղորդագրություն էլ-փոստին:

Մեր մասնագետները կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

 

Կոնսուլտացիայի գրանցվելու համար զանգահարել
+(37410) 65-34-34, +(37410) 65-43-43 հեռախոսահամարներով
կամ գրանցվել օն-լայն՝ լրացնելով գրանցման ձևը:

 

Սկզբնաղբյուր. Վիտրոմեդ վերարտադրողական առողջության կենտրոն
Աղբյուր. vitromed.am
Լուսանկարը. urologia-med.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

16.02.2015

Հարգելի Mari, հայցում ենք Ձեր ներողամտությունը հարցին ուշ պատասխանելու համար: Պոլիպների վիրաբուժական հեռացումը, եթե դրանք գեղձային կառուցվածքի են, պետք է ուղեկցվի հորմոնալ թերապիայով: Եթե դրանք եղել են ֆիբրոզ կառուցվածքիէ դեղորայքային բուժման կարիք չկա: Արգանդի էնդոմետրիումի պոլիպները կարող են պատճառ լինել չբերության: Որոշ դեպքերում հնարավոր է դրանց նորից առաջացում: Խորհուրդ է տրվում դիմել գինկոլոգի և անցնել համապատասխան հետազոտություն:

Mari

08.02.2015

Xndrum em harcin patasxaneq,ayn shat karevore.

Mari

02.02.2015

Barev dzez,naxapes shnorhakalutyun,polipner@ gtnvumein argandi xorochum,ev drank heracrel en histerorezektoskopiaov.hima hnaravore vor noric polipner@ arajanan?xndrum em matasxaneq.

Մեդ-Պրակտիկ

31.01.2015

Հարգելի Mari, հարկավոր է ճշտել թե պոլիպները կոնկրետ որ հատվածում են եղել և ինչ եղանակով են հեռացվել:

Mari

21.01.2015

Barev dzez.uzim em imanam,ete polipner@ virahatum en,hnaravoe noric krknven.naxapes shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

05.12.2014

Հարգելի Mari  ստորև ներկայացնում ենք հղում,որտեղ կգնեք Ձեր հարցի պատասխանը.
https://www.med-practic.com/arm/1096/20671/article.more.html

Մեդ-Պրակտիկ

15.11.2014

Հարգելի Mari, ստորև էնդոմետրիոզի վերաբերյալ հոդվածի հղում է.

www.med-practic.com/arm/1096/20671/article.more.html

Mari

14.10.2014

Barev dzez.es uzum em imanam inche endometrioz@,aseq amen inch endometrioz hivandutyan veraberyal.inchi patcharove ayn linum.naxapes shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

10.07.2014

Հարգելի Mari, եթե Ձեր մոտ պրոլակտինի մակարդակը գնալով բարձրնում է և դեղամիջոց ընդունելու դեպքում էլ այն համառորեն չի իջնում, ապա, ամենայն հավանականությամբ, խնդիրը   հիպոթալամո-հիպոֆիզար համակարգում տեղի ունեցող խախտումներով է պայմանավորված: Ճիշտ կլինի դիմեք գինեկոլոգի, և, պարտադիր՝ էնդոկրինոլոգի: 

Mari

07.07.2014

Barev dzez.Shat shnohakalutyun harceris patasxanelu hamar.Im mot barcre prolaktin hormon@,erkar jamanak dexahab@ ogtagorcum em chi ichum,gnalov avelie barcranum.inchne [email protected] em ogneq.

Մեդ-Պրակտիկ

25.06.2014

Հարգելի Mari, արև Ձեզ, պոլիպը բարորակ նորագոյացություն է, որը սկզբնական շրջանում վտանգ չի ներկայացնում, բայց անպայման պետք է բուժել այն՝ խուսափելու հետագա բարդություններից:

Mari

12.06.2014

Barev dzez.naxapes snorhakalutyun patasxaneri amar.es mi harc unem evs.polip@ da.ete voch nuyn miomatoz hivandutyune.Ete voch apa polip@ vtangavo e,bujvum e ayn.????Xndrum em patasxaneq.

Մեդ-Պրակտիկ

04.06.2014

Հարգելի Mari, բարև Ձեզ, միոմատոզ արգանդ է կոչվում, երբ արգանդի մկանային տարբեր հատվածներում առաջանում են հանգույցներ՝ վերածվելով միաոմայի (ուռուցքի), որոնք հիմնականում բարորակ բնույթ են կրում: Նրանք կարող են զարգանալ արգանդի պատի մեջ, դեպի որովայնի խոռոչ, դեպի արգանդի խոռոչ, արգանդի լորձաթաղանթի տակ: Կապված այն բանի հետ, թե որ տեսակն է զարգանում, ունենում է համապատասխան կլինիկական ընթացք: Ինքը՝ միոմատոզ արգանդը, չի կարող չբերոոթյան պատճառ լինել, բայց, կապված որ տեսակն է և ինչ տեղակայմամբ, կարող է չխագարել հղիության ընթացքին, կարող է և խանգարել, դա կասի մասնագոտը, ով հսկում է, կապված այն բանի հետ, թե կոնկրետ դեպքում ինչ տեղակայում ունի հանգույցը:

Mari

28.05.2014

barev dzez .es uzumem imanam inche miomatoz argand@,da inchqan vtangavor e [email protected] xangarum e hxianalun.es 17 tarie chem hxianum.isk hima es unem ayd [email protected] xangarume hxianalun.xndrum em patasxaneq.naxapes shnorhakalutyun?

Մեդ-Պրակտիկ

18.05.2014

Հարգելի Mari, բարև Ձեզ, այո, ինչպես սովորական հղիության, այնպես էլ արտարգանդային հղիության դեպքում թեստը ցուց է տալիս հղիության առկայությունը:

mari

13.05.2014

argandic durs hxiutyan jamanak hxiutyan test@ drtakan cuyc kta te voch.naxapes shnorhakalutyun.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ